Կառավարության «միջամտությու՞ն», թե՞ հանրային ճնշում․ ի՞նչ տեղի ունեցավ «Վեոլիա ջ…

Կառավարության «միջամտությու՞ն», թե՞ հանրային ճնշում․ ի՞նչ տեղի ունեցավ «Վեոլիա ջրի» մասով
Օրեր առաջ «Վեոլիա ջուր» թյուրիմացությունը հայտարարեց, որ մայիսից սկսած մինչև աշուն հանրապետությունում մարդիկ ջուր ունենալու են օրվա մեջ միայն 17 ժամ։ Այս հայտարարությունից հետո մեծ աղմուկ բարձրացավ, մարդիկ սկսեցին իրենց դժգոհությունը հայտնել, տարբեր գործիչներ հանդես եկան հրապարակային խոսքով, Արփինե Հովհաննիսյանը մանրամասն տեսանյութով անդրադարձավ թեմային, որը միլիոնավոր դիտումներ հավաքեց, նախաձեռնություն սկսեց, որին հազարավոր մարդիկ միացան ու շատ հանկարծակի կառավարությունը հայտարարեց, որ իրենք խոսել են «Վեոլիա ջրի» հետ ու այդ որոշումը կյանքի չի կոչվի, այսինքն, մարդիկ իբրև թե 24 ժամ կշարունակեն ջուր ունենալ։
Այդ ի՞նչ փոխվեց ու ինչպե՞ս փոխվեց։ Եթե «Վեոլիա ջուրը» հայտարարում է, որ ի վիճակի չէ ապահովել 24 ժամով ջրամատակարարում, ինչպե՞ս ստացվեց, որ կառավարության «միջամտությունից» հետո կարողանալու է դա անել։ Ինչ-որ բան այստեղ ակնհայտորեն այն չէ ու տպավորություն է, թե սրանով ընդամենը հանրային ճնշումն են փորձում մեղմել ու իրականության մեջ ջրամատակարարման խնդիր, այնուամենայնիվ, մարդիկ կունենան։
Ի դեպ, հենց հիմա էլ Հայաստանում շատ քաղաքներում ու գյուղերում մարդիկ չունեն 24 ժամով ջուր, ավելին՝ կան վայրեր, որտեղ օրվա մեջ միայն 6 ժամ ունեն ջուր։ Սա ճգնաժամային վիճակ է, որը պետք է լուծում ստանա։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով