Իլհամ Ալիևը չի մասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի Երևանի գագաթնաժողովին Այդ մ…

Իլհամ Ալիևը չի մասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի Երևանի գագաթնաժողովին
🗣️ Այդ մասին ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Իմ տվյալներով՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կկայանա մայիսին Հայաստանում, Ադրբեջանի նախագահի մասնակցություն չի նախատեսվում է։ Այս ձևաչափի շրջանակներում ներկայացվածությունն իրականացվում է բացառապես պետությունների ղեկավարների մակարդակով, ինչը համապատասխանում է դրա սկզբնական հայեցակարգին

,- հայտարարել է Բայրամովը՝ հավելելով, որ Ալիևը մայիսին չի ժամանի Հայաստան։
📌 Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Երևանում կմեկնարկի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին նախատեսվում է, որ կմասնակցեն եվրոպական երկրների առաջնորդները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով