Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները Ժնևում ընթացող բանակցությունների …

Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները Ժնևում ընթացող բանակցությունների ժամանակ քննարկում են իրանական պատժամիջոցների վերացման հարցը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Բանակցությունների թեման, ինչպես մենք բազմիցս նշել ենք, կենտրոնացած է միջուկային հարցի վրա։ Մեր դիրքորոշումը թե՛ պատժամիջոցների վերացման, թե՛ Իրանի կողմից միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքի վերաբերյալ շատ հստակորեն հայտարարվել է օմանյան կողմին [որը հանդես է գալիս որպես միջնորդ]։ Այս հարցերը մանրամասն կքննարկվեն այսօր կայանալիք բանակցությունների ընթացքում», — ասել է Բաղային Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով