Վրաստանը դրական է գնահատում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան…

Վրաստանը դրական է գնահատում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Վրաստանի առաջին ալիքը, այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին՝ հավելելով՝ այդ այցը ցույց է տալիս, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարևորում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը:
Նրա խոսքով՝ Թբիլիսին ևս իր ներդրումն է կատարում այդ գործընթացում:
Անդրադառնալով պնդումներին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցային ուղիների ապաշրջափակման պարագայում Վրաստանը կարող է դուրս մնալ տարածաշրջանային գործընթացներից՝ Բոճորիշվիլին նշել է, որ Վրաստանի դերն անհնար է թերագնահատել:

«Ոչ ոք չի բացառում այլընտրանքային ուղիների գոյությունը, և դրանում ոչ մի վատ բան չկա», — ասել է նախարարը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով