Անհետ կորածների հարազատներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության մոտ…

🪧 Անհետ կորածների հարազատներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության մոտ՝ պահանջելով միջազգային ատյաններից հետ չկանչել դատական հայցերը։

🗣 «Մենք կառավարությանը չենք տվել լիազորություն՝ թշնամիներին հաճոյանալու համար նման որոշումներ կայացնելու. մեզ նորից ձեռնունայն են թողնելու։ Դեռ 2020 թվականից Բաքվում մնացած գերիներ ունենք, նոր գերիներ էլ ունենք։ Միջպետական հայցերից հրաժարվում են, մեզ ի՞նչ երաշխիք են տալու, մեր իրավունքներն ինչպե՞ս են պաշտպանելու. մենք չունենք այս հարցերի պատասխանները», – բողոքի ակցիայի ժամանակ ասել է անհետ կորածի հարազատ Տաթևիկ Սոհոյանը։ |news.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *