Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հ…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ
Վերջինս ողջունել է վարչապետի այցը և կարևորել այսօր Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական ոլորտում ստորագրված համաձայնագիրը: Կարոլ Նավրոցկին համոզմունք է հայտնել, երկու երկրները կշարունակել զարգացնել և ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և Լեհաստանի միջև ակտիվ փոխգործակցության կարևորությունը: Վարչապետն ընդգծել է Լեհաստանի դերը ՀՀ-ԵՄ կապերի խորացման, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ու առաջմղման գործում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով