Հեղինակավոր Los Angeles Times պարբերականը հրապարակել է ծավալուն զեկույց՝ նվիրված…

Հեղինակավոր Los Angeles Times պարբերականը հրապարակել է ծավալուն զեկույց՝ նվիրված Հայաստանի զարգացման հեռանկարներին և երկրի ներդրումային գրավչությանը։ 
Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարությունը, արձանագրված առաջընթացն ու առաջիկա նպատակները պարբերականի հետ զրույցում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն՝  ընդգծելով, որ երկիրը քայլ առ քայլ վերածվում է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույցի։
Ծրագրով՝ տեխնոլոգիական ընկերություններին տրամադրվում է մինչև 60% եկամտային հարկի հետվերադարձ՝ նոր աշխատատեղերի ստեղծման, արտերկրից մասնագետների ներգրավման դեպքում, մինչև 50% փոխհատուցում՝ աշխատակիցների վերապատրաստման ծախսերի համար, ինչպես նաև շահութահարկի և շրջանառության հարկի արտոնյալ պայմաններ՝ գիտահետազոտական աշխատանքներ և փորձարարական մշակումներ (R&D) իրականացնող կազմակերպությունների համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով