Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահ…

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը մինչ օրս ամենաինտենսիվն էր, քննարկումներում առաջընթաց է գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաղչին նշել է X հարթակում գրառման մեջ։

«Միացյալ Նահանգների հետ մեր դիվանագիտական շփումներում հետագա առաջընթաց է գրանցվել։ Բանակցությունների այս փուլը մինչ այժմ ամենաինտենսիվն էր։ Այն ավարտվեց փոխադարձ համաձայնությամբ, որ մենք կշարունակենք ավելի մանրամասնորեն ներգրավվել ցանկացած համաձայնագրի համար կարևորագույն հարցերի շուրջ, ներառյալ պատժամիջոցների վերացումը և միջուկային ծրագրին վերաբերող քայլերը», — նշված է գրառման մեջ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով