Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հաջորդ եռակողմ բանակցությունները տեղի կունենան մարտի սկզբին, ամենայն հավանականությամբ, Աբու Դաբիում։ Այդ մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում:
«Արդեն ավելի մեծ պատրաստակամություն կա հաջորդ եռակողմ ձևաչափին։ Ամենայն հավանականությամբ, հաջորդ հանդիպումը կկայանա Էմիրություններում, կլինի հենց Աբու Դաբիում։ Մենք ակնկալում ենք, որ այս ձևաչափը տեղի կունենա մարտի սկզբին», — ասված է նրա հայտարարության մեջ։
Զելենսկին ընդգծել է, որ անվտանգության իրական երաշխիքների համար հարկավոր է վերջնականապես ամփոփել այն ամենն, ինչին հնարավոր է եղել հասնել, ինչպես նաև նախապատրաստել երեք երկրների ղեկավարների հանդիպում, քանի որ հենց այդ ձևաչափը «կարող է շատ հարցեր լուծել» պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների համատեքստում։
Թողնել պատասխան