Հարգելի հայրենակիցներ, մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ մեզ ամեն օր փո…

Հարգելի հայրենակիցներ, մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ մեզ ամեն օր փորձում են խաբել, մոլորեցնել, տարբեր մեղավորներ գտնել, այնինչ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ խորանում են։
Բանակում հերթական դեպքը ունենք, երբ զինվորին ծաղրել են, նվաստացրել ու հասցրել ֆիզիկական մահվան։ Սա արդեն չեմ կարող հիշել, թե որերորդ դեպքն է վերջին ամիսներին։ Ինքս ծառայել եմ զինված ուժերում, շարքային զինվորի աչքով գիտեմ, թե ինչ ունենք այնտեղ ներսում ու ինչ խնդիրներ կան տարբեր շերտերում՝ դասակից սկսած մինչև կորպուս — զորամաս վերահսկողություն, ՊՆ-ի ու ԳՇ-ի մասին չխոսեմ, լավագույնս տեղեկացված եմ։
Հայաստանում կառավարման ճգնաժամ է, կոլապսի մեջ են բոլոր համակարգերը, չկա պայքար հանցավորության դեմ, կրիմինալը միայն թափ է հավաքում, ինչի արդյունքում ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտը խորանում է նաև զինված ուժերում։
Երբ մենք կարդում ենք հերթական լուրը, որ փողոցում դանակահարություն, սպանություն է եղել կամ բանակում է զինվոր սպանվել / ինքնասպան եղել, մեզ թվում է, որ դա ընդամենը լրահոս է։ Այս գրառումը սթափվելու ահազանգ է այն մասին, որ այս ամենին պետք է վերջ տանք, չպետք է թույլ տանք, որ մեզ շարունակեն մոլորեցնել, մեղավորներ ցույց տալ չստացված կառավարման համար, հակառակ դեպքում սա թակելու է յուրաքանչյուրիս դուռը։
Մենք պետք է հստակ ֆիքսենք, որ դեմ ենք այս ամենին ու չենք ուզում ապրել նման իրականության մեջ։ Մեզ պետք է փոփոխություն ու մենք պետք է քայլ առաջ կատարենք։ Ուղղակի անթույլատրելի է շարունակել պետության ընթացքը այնպես, ինչպես հիմա է դա տեղի ունենում․ դա հանգեցնելու է մեծ աղետի։
@armgeopolitic
Photo

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով