30 տարվա համատեղ կյանքից հետո Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը բաժանվեցինՓետրվա…

30 տարվա համատեղ կյանքից հետո Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը բաժանվեցին
Փետրվարի 17-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ «Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինե’լ զուսպ, լինե’լ կոռեկտ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Աննա Հակոբյանը։
Այս հայտարարությունից հետո մարդիկ կարծեցին, թե խոսքը քաղաքացիական ամուսնության ավարտի մասին է, և վարչապետն ու Աննա Հակոբյանն արդեն օրինական ամուսիններ են, ու նրանց շնորհավորանքներ հղեցին այդ առթիվ։
Արդեն այսօր՝ փետրվարի 27-ին, Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակեց՝ հայտարարելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերությունների ավարտի մասին։
📍 Տեսանյութում նա նաև ասում է, որ տուն չունի, և այն տունը, որ վարկով գնվել է, դեռ կառուցման փուլում է, հետևաբար, տեղափոխվում է վարձակալած բնակարան։
Այնուհետև Աննա Հակոբյանը խնդրում է՝ եթե մարդիկ Երևանի փողոցներով իրեն քայլելիս տեսնեն չզարմանան և չվիրավորեն։

Չեմ ուզում ասել՝ սիրում եմ բոլորիդ, որը ոչ թե պետք է ասել, այլ պետք է գործողությունով ցույց տալ, հոգատարությամբ, խնամքով, որ ուղղվում է սիրած էակին։ Ես կարծում եմ, որ այս 8 տարիների ընթացքում իմ գործողություններով, համենայն դեպս, դրանց հիմքում միայն եղել է սերը և հոգատարությունը ձեր և պետության հանդեպ

,- տեսանյութի ավարտին նշեց նա։
📌 Հնարավոր է, որ Աննան այս խոսքերն ուղղում էր նաև Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս է իր տեսանյութերի ավարտին նշում, թե սիրում է բոլորին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով