«ՀայաՔվեն» ու «Միասնության թևերը» միասին հանդես կգան խորհրդարանական ընտրություններին
«ՀայաՔվեն» ու «Միասնության թևերը» համագործակցության հուշագիր են ստորագրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաքվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Այսօր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը համագործակցության հուշագիր ստորագրեցին, հանձնառություն ստանձնելով միասնաբար հանդես գալ առաջիկա համապետական ընտրություններում։
Մեր քաղաքական հայտի ներկայացումից հետո, սա երկրորդ կարևոր հանգրվանն էր՝ ձևավորելու նոր, ազգային և ժողովրդական կարող քաղաքական ուժ, որն իրական այլընտրանք կարող է դառնալ գործող քաղաքական համակարգին, և հույս և հեռանկար տրամադրել մեր քաղաքացիներին:
Թողնել պատասխան