Ադրբեջանի Շեմախի շրջանում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Այս մա…

Ադրբեջանի Շեմախի շրջանում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի ​​սեյսմոլոգիական կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոյին։
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 15:52-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է մինչև 5 մագնիտուդ, իսկ մոտակա տարածքներում գրանցվել է մոտ 3-4 մագնիտուդով ցնցում։
Տեղական ժամանակով ժամը 16։05-ին գրանցվել է նաև երկրորդ երկրաշարժը՝ 3,3 մագնիտուդով։
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով