🇮🇱 «Իսրայելի պետությունը նախահարձակ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
🇺🇸 Ըստ Reuters-ի՝ իսրայելական պաշտպանության ոլորտի մի պաշտոնյա ասել է, որ գործողությունը ամիսներ շարունակ պլանավորվել է Վաշինգտոնի հետ համակարգմամբ։
📌 Իսրայելի հարվածը տեղի է
ունենում Իրան-ԱՄՆ բանակցությունների եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի բազմակի նախազգուշացումների ֆոնին, որ նրանք կհարվածեն Իրանին, եթե նա շարունակի իր միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերը։
❗🇮🇱 🇮🇷 Իսրայելը առավոտյան հարվածել է Իրանին, հաղորդում է Jerusalem post-ը։ 📢 Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացում է տարածել՝ կոչ անելով երկրի քաղաքացիներին մնալ պաշտպանված տարածքների կամ ապաստարանների մոտ։
Թողնել պատասխան