Մի շարք միջազգային չվերթներ կասեցվել են, օդային տարածքները փակ են։Wizz Air-ը դադ…

Մի շարք միջազգային չվերթներ կասեցվել են, օդային տարածքները փակ են։
Wizz Air-ը դադարեցնում է բոլոր չվերթները դեպի Իսրայել, ԱՄԷ-ի Դուբայ, ինչպես նաև Աբու Դաբի և Հորդանանի Ամման՝ մինչև մարտի 7-ը։
Lufthansa-ն դադարեցնում է շաբաթ և կիրակի օրերին Դուբայ, Թել Ավիվ, Լիբանանի Բեյրութ և Օմանի Մուսկատ չվերթները։
KLM-ը չեղարկում է Ամստերդամից Թել Ավիվ չվերթները։
Oman Air-ը դադարեցնում է բոլոր չվերթները դեպի Իրաքի մայրաքաղաք Բաղդադ։
Ռուսաստանը դադարեցնում է բոլոր չվերթները դեպի Իրան և Իսրայել։
Քուվեյթը դադարեցնում է բոլոր չվերթները դեպի Իրան մինչև հետագա ծանուցում։
Իրաքը չեղարկում է բոլոր մուտքային և ելքային չվերթները՝ փակելով իր օդային տարածքը։
Իսրայելը չեղարկում է բոլոր քաղաքացիական չվերթները՝ փակելով իր օդային տարածքը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով