Ամերիկայի Միացյալ Նահանգները մասնակցում է Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցն…

Ամերիկայի Միացյալ Նահանգները մասնակցում է Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելու գործողությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է AP գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի, որը ցանկացել է անանուն մնալ։
Ամերիկյան ներգրավվածության ամբողջական ծավալը, սակայն, այս պահին պարզ չէ։
Նշվում է, որ Սպիտակ տունը հրաժարվել է պաշտոնական մեկնաբանություն տալ։
Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են Թեհրանում պայթյունների մասին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով