Իսրայելը փակել է իր օդային տարածքը՝ Իրանին հասցրած հարվածներից հետո։«Արմենպրես»-…

Իսրայելը փակել է իր օդային տարածքը՝ Իրանին հասցրած հարվածներից հետո։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իսրայելի օդանավակայանների կառավարման վարչությունը։
Ինչպես նշել է N12 հեռուստաալիքը, օտարերկրյա ավիաընկերությունների ինքնաթիռները, որոնք պետք է Իսրայելում վայրէջք կատարեին, օդում պտտվում և վերադառնում են այն օդանավակայաններ, որտեղից իրականացրել էին թռիչքը։
Նշվում է նաև, որ իսրայելական ավիաընկերությունները փորձում են իրենց ինքնաթիռներն ուղարկել հարևան երկրների օդանավակայաններ։
Ռուսական ՏԱՍՍ գործակալությունն էլ հայտնել է, որ Իրանը ևս փակել է իր օդային տարածքը։ Նշվում է, որ երկրի օդային տարածքը փակվել է բոլոր տեսակի օդանավերի համար։
Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են Թեհրանում պայթյունների մասին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով