Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային արաբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարե…

Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային արաբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի պաշտպանության հարցում Թեհրանը «կարմիր գծեր» չունի։
Սա նշանակում է սեփական պաշտպանության նպատակով այս երկիրը հարվածներ է հասցնելու ցանկացած թիրախի, որը համարում է վտանգավոր կամ ոչնչացման ենթակա և որին ունի հասանելիություն։
Որքան էլ պարադոքսալ թվա, նման ռազմավարությամբ Իրանը ձգտում է կանգնեցնել իր դեմ ագրեսիան՝ ոչ թե որևէ մեկից խնդրելով, որ կանգնեցնի այն, այլ պատկերավոր ասած, ողջ Մերձավոր Արևելքը վերածելով ճահճի, որի մեջ խրվելու վտանգը կկանգնեցնի իրենից հզոր հակառակորդին։
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanyan

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով