Դուբայի Պալմ Ջումեյրա կղզում գտնվող շենքերից մեկում տեղի է ունեցել «միջադեպ», ո…

🇦🇪 Դուբայի Պալմ Ջումեյրա կղզում գտնվող շենքերից մեկում տեղի է ունեցել «միջադեպ», որի հետևանքով չորս մարդ վիրավորվել է, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Էմիրությունների պաշտոնական աղբյուրները։
📢 «Դուբայի քաղաքացպաշտպանությունը հաստատում է, որ առաջացած հրդեհը վերահսկողության տակ է»,- ասվում է հայտարարության մեջ։
📌 Ականատեսներից մեկը AFP-ին հայտնել է, որ կղզու հյուրանոցներից մեկից խիտ սև ծուխ է բարձրանում։ Սոցիալական ցանցերում տարածվել են նաև տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ԱԹՍ-ն հարվածում Դուբայի հյուրանոցին։
🔸 BBC-ի փաստերի ստուգման ծառայությունը ստուգել է մի քանի տեսանյութեր։ Դրանցից մեկում երևում է պայթյուն կղզում գտնվող հինգաստղանի Fairmont հյուրանոցում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով