⚫️⚫️ Մի բան է հետաքրքիր: Իրանի հորմազան նահանգում աղջիկների տարրական դպրոցին Իսրայելի հարվածի հետեւանքով գրեթե 8 տասնյակ երեխաների մահը մեր «բուչայապաշտ» հանրությունը նույնպիսի ջերմեռանդությամբ սգում է՞, ինչպես Բուչան, որը մեղմ ասած բեմադրության կասկածով մի իրավիճակ էր: Բայց, էականն այն չէ՝ բեմադրություն էր, թե ոչ: Եթե որեւէ տեղ սպանվում են երեխաների, դա դատապարտելի է աներկբա: Բայց, կան մարդիկ, որ այդ երեւույթը՝ երեխաների սպանությունը որեւէ պատերազմի պարագայում, դատապարտում են ելնելով պարզապես մարդկային արժեքներից, իսկ կան «մարդիկ», որ երեխաների սպանությանը վերաբերում են ըստ քաղաքական ճաշակի կամ կոնյուկտուրայի:
Թողնել պատասխան