«Չինական կազմակերպությունների Իրանի ֆեդարացիան» սկսել է գրանցել Իրանում գտնվող Չ…

«Չինական կազմակերպությունների Իրանի ֆեդարացիան» սկսել է գրանցել Իրանում գտնվող Չինաստանի քաղաքացիներին, որպեսզի նրանց տարհանի հարևան երկրների տարածքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են չինական լրատվամիջոցները։
Ֆեդերացիայի նախագահ Թան Քայը Global Times պարբերականին հայտնել է, որ Իրանում է գտնվում Չինաստանի ավելի քան 200 քաղաքացի։ Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ֆոնին կազմակերպությունը տարհանման նախապատրաստական ​​​​աշխատանքներ է իրականացնում Չինաստանի դեսպանատան հրահանգով։
Դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմանները բաց են ինքնուրույն մեկնել ցանկացող անձանց համար։
The Associated Press գործակալությունը հաղորդում է, որ Իսրայելում Չինաստանի դեսպանատունը քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Թել Ավիվի, Հայֆայի և Երուսաղեմի կենտրոններից, ինչպես նաև օդանավակայանների, էլեկտրակայանների և նմանատիպ վայրերի հարակից տարածքներից և տեղափոխվել անվտանգ վայրեր։ Դեսպանությունը նշել է, որ մարտի 1-ից կսկսի գրանցել այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են տարհանվել Եգիպտոս և դա չեն կարող անել ինքնուրույն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով