ՀՀ կառավարության ղեկավարը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գ…

‼️ ՀՀ կառավարության ղեկավարը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն: Նա այդ հայտարարություններն անում է ՔՊ ղեկավարի իր նեղ շահերի գերակայությամբ՝ ի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը:
🔸 Կառավարության ներկայիս ղեկավարը չունի ՀՀ քաղաքացիներին և Հայոց սփյուռքին իրենց իրավունքների՝ պատմական նշանակության զանգվածային խախտումների համար պաշտպանության հնարավորությունից զրկելու իրավասություն: Կառավարության ղեկավարը չունի հարյուր հազարավոր մարդկանց խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված միջազգային դատական գործընթացները կանգնեցնելու իրավունք:
🔸 Բացի այն, որ կա իրավական արգելք, նման համազգային նշանակության հարցերի լուծմանը մասնակցությունը պահանջում է բարձր հանրային վստահություն կամ աջակցություն: Ակնհայտ է, որ ՔՊ ղեկավարը չունի նման վստահություն կամ աջակցություն, հետևաբար՝ նա չունի նման իրավունք:
[ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *