ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, հնարավորության պարագայում, օդայի…

📌 ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, հնարավորության պարագայում, օդային ճանապարհով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ։ Հայտնում Է Արտաքին գործերի նախարարությունը։
Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել հղումով ներկայացված հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։ Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով