«Ինֆոքոմի» ընթերցողներից մեկը տեղեկացրել է, որ այսօր Երեւանում Իրանի դեսպանատան …

❗️«Ինֆոքոմի» ընթերցողներից մեկը տեղեկացրել է, որ այսօր Երեւանում Իրանի դեսպանատան մոտ իրանցիները փորձել են հավաք իրականացրել, սակայն ՀՀ ոստիկանության ծառայողները կանխել են՝ այդ թվում բերման ենթարկելով մի շարք անձանց։
📌 «Ինֆոքոմին» դեռեւս չի հաջողվել իրավապահներից ճշտել բերման ենթարկվածների թիվը եւ նրանց վարչական ձերբակալման պատճառը։
🔸 Այս մասին այսօր նաև հայտարարություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան ՀԿ-ն՝ դատապարտելով Իրանի քաղաքացիների՝ միջազգային կոնվենցիաներով երաշխավորված հավաքների և միավորման ազատության իրավունքի սահմանափակման ցանկացած դրսևորում, այդ թվում՝ ձերբակալությունները և հեռախոսազանգերով ոստիկանություն ու ազգային անվտանգության ծառայություն ներկայանալու հորդորները։
🗣 «Պահանջում ենք անհապաղ ապահովել Իրանի քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը, անհապաղ դադարեցնել մարդու իրավունքերի զանգվածային խախտումներին ուղղված ապօրինի գործողությունները և անհապաղ ազատ արձակել ձերբակալված անձանց», — նշված է հայտարարությունում։
Լուսանկարների աղբյուրը՝ Infocom, 1 մարտի, 2026

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով