Իսրայելը հարվածների շարք է սկսել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա այն բանից հետո, ինչ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հրթռներ է արձակել իսրայելական սահմանի ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press լրատվական գործակալությունը, «Հեզբոլլահ»-ից հայտնել են, որ հարձակումներն արվել են ի պատասխան Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանության ու «Իսրայելի շարունակվող ագրեսիաների»։
Բեյրութում գտնվող Associated Press-ի լրագրողը հայտնել է մայրաքաղաքում հնչող պայթյունի բարձր ձայների մասին։
Լիբանանի կառավարության ներկայացուցիչները հորդորել են «Հեզբոլլահ»-ին չներքաշվել պատերազմի մեջ։ Վարչապետ Նաուաֆ Սալամը հայտարարություն է տարածել՝ նշելով. «Մենք թույլ չենք տա, որ երկիրը ներքաշվի նոր արկածների մեջ, և կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պատասխանատուներին ձերբակալելու և լիբանանցի ժողովրդին պաշտպանելու համար»։
Իսրայելի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը մարտի 2-ին հայտարարել է, որ Լիբանանի վրա զինվորականների հարվածները կլինեն և՛ հարձակողական, և՛ պաշտպանական։ Նա մեղադրել է «Հեզբոլլահ»-ին ռազմական գործողություններ սկսելու մեջ և խոստանալով, որ Իսրայելի «անվտանգությանը սպառնացող ցանկացած թշնամի բարձր գին կվճարի»։

Թողնել պատասխան