Իսրայելի զինվորականները կոչ են արել Լիբանանի արևելյան և հարավային շրջանների մոտ …

Իսրայելի զինվորականները կոչ են արել Լիբանանի արևելյան և հարավային շրջանների մոտ 50 գյուղի բնակիչներին տարհանվել՝ հնարավոր հարվածներից առաջ` ի պատասխան Իսրայելի վրա «Հեզբոլլահի» կողմից բացված կրակի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AP գործակալությունը։«Հեզբոլլահ»-ը հայտնել է իսրայելական կողմի դեմ կրակ բացելու մասին՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության և «Իսրայելի շարունակվող ագրեսիաների»։
Իսրայելի զինվորականները կոչ են արել խաղաղ բնակիչներին տարհանվել իրենց տներից և գյուղերից առնվազն 1000 մետր հեռավորության վրա՝ տեղափոխվելով բաց տարածքներ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով