Քուվեյթում Միացյալ Նահանգների դեսպանությունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին հեռու մնալ դեսպանատան տարածքից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանատունը հորդորել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին մնալ տներում՝ հնարավոր ամենացածր հարկում և հեռու պատուհաններից։ Իսկ դիվանագիտական անձնակազմը ապաստանելու է հենց դեսպանատան տարածքում։
Թողնել պատասխան