Հեզբոլահը հրթիռներ ու անօդաչուներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ՑԱԽԱԼ-ն էլ հարվածել է Բեյրութին
Մարտի 2-ի գիշերը Հեզբոլահը հրթիռներ և անօդաչուներ է արձակել Իսրայելի ուղղւթյամբ։ Այդ մասին գրում է The Times of Israel-ը։ Հեզբոլահում հայտարարել են, որ այդ հարվածները Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության վրեժն են։
❗️ Լիբանանի տարածքից արձակված հրթիռների ու անօդաչուների պատճառով Իսրայելի հյուսիսում հայտարարվել է օդային տագնապի ազդանշաններ։ Ինչպես փոխանցում է The Times of Israel-ը, հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։ ՑԱԽԱԼ-ի՝ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ հրթիռների և անօդաչուների մի մասը ոչնչացվել են իսրայելական հակաօդային պաշտպանության միջոցների կողմից, մյուսներն էլ ընկել են անմարդաբնակ տեղանքներում։
🔻 Ի պատասխան, Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Բեյրութում և Լիբանանի հարավում Հեզբոլահի հետ առնչվող մի քանի տասնյակ օբյեկտների։

Թողնել պատասխան