Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ամերիկյան մի քանի ինքնաթիռն…

🇰🇼❗️ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ամերիկյան մի քանի ինքնաթիռների կործանման մասին
Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ին կործանվել են ամերիկյան մի քանի ռազմական ինքնաթիռներ։ CNN-ը, հղում անելով Քուվեյթի պաշտպանական գերատեսչության հայտարարությանը, նշել է, որ բոլոր ինքնաթիռների անձնակազմերերին հաջողվել է կատապուլտվել, նրանք ողջ են ու տեղափոխվել են հիվանդանոց։
📌 Այլ մանրամասներ Քուվեյթի ՊՆ-ն չի հայտնել։
Ավելի վաղ համացանցում հայտնվել էր Քուվեյթում ամերիկյան կործանիչներից մեկի վթարի կադրերը։ CNN-ը տեղորոշել է տեսանյութի նկարահանման վայրը՝ հայտարարել է, որ ինքնաթիռը կործանվել է Քուվեյթում ԱՄՆ ռազմաօդային ուժերի Ալ-Սալեմ ռազմաբազայից 10 կիլոմետր հեռավորության վրա։
Թե որտեղ են կործանվել ռազմական մյուս ինքնաթիռները, չի նշվում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով