Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցած խոշտանգման դեպքի նախաքնն…

🚨 Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցած խոշտանգման դեպքի նախաքննությունն ավարտվել է։ Ըստ քննության՝ 2025-ի սեպտեմբերին ոստիկան Հ․Հ․-ն տեղեկություն կորզելու նպատակով անձին պատճառել է ֆիզիկական և հոգեկան ուժեղ տառապանք։
📸 Նրա գործընկեր Գ․Մ․-ն, ներկա գտնվելով բռնությանը, ոչ միայն չի կանխել այն կամ հայտնել հանցանքի մասին, այլև տեսանկարահանել է խոշտանգման տեսարանը։
⚖️ Հ․Հ․-ին մեղադրանք է ներկայացվել խոշտանգման, իսկ Գ․Մ․-ին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
📂 Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ներկայացնելու համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով