ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգության և բնականոն զարգացման գործում…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգության և բնականոն զարգացման գործում մեծ կարևորություն է տալիս դիվանագիտությանը, դիվանագիտական ծառայության դերին
Փաշինյանը նման կարծիք հայտնեց Դիվանագետի օրվան նվիրված միջոցառման իր ելույթում:
Վարչապետը կարևորեց դիվանագիտության և դիվանագիտական ծառայության դերը, նշանակությունը, երկրի զարգացման գործում տեղն ավելի ու ավելի ամբողջական գիտակցելը:

«Մենք պետք է դիվանագիտությանը և դիվանագիտական ծառայության դերին երկրի անվտանգության և բնականոն զարգացման գործում ավելի ուշադիր լինենք: Իրականության՝ մի փոքր աղճատված գիտակցության արդյունք է, որ մենք անվտանգություն ասելիս սովորաբար միշտ առաջին հերթին հասկացել ենք բանակ, երկրորդ հերթին՝ բանակ, երրորդ հերթին՝ բանակ… Բայց ավելի ուշ ենք հասկացել, որ ինչքան շատ ենք անվտանգություն ասելիս դա կապում բանակի հետ, այնքան նշանակում է, որ անվտանգության պակաս կա, այդքան նշանակում է, որ անվտանգության վիճակը բարվոք չէ: Եվ ընդհակառակը՝ ինչքան շատ ենք անվտանգություն ասելիս նկատի ունենում փափուկ գործոններ, նշանակում է՝ անվտանգության ավելի հուսալի մակարդակ կա»,-ասաց Փաշինյանը:

Նա դիվանագիտական ծառայությունը համեմատեց ավտոմեքենաներից հայտնի climate control-ի հետ:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով