Նախկին փոխնախարարին հայտնաբերելու համար հանձնարարվել է ձեռնարկել թույլատրելի ցանկացած օպերատիվ-հետախուզական միջոցառում Ֆինանսների նախկին փոխնախարար, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արթուր Աֆրիկյանին առնչվող քրեական վարույթներով նախաքննությունները շարունակվում են, երկու վարույթով նախկին պաշտոնյան ունի մեղադրյալի կարգավիճակ եւ հետախուզվում է: 📌 Դրանցից մեկը նախաձեռնվել է 2017 թ. ապրիլին, եւ այժմ գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում, մյուսը նախաձեռնվել է 2019 թ. փետրվարին ԱԱԾ-ի կողմից, իսկ ավելի ուշ փոխանցվել է Քննչական կոմիտեին: 🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ
Թողնել պատասխան