«Երևան» նվագախումբը Բեյրութից Հայաստան կվերադառնա նախատեսվածից շուտ Տարածաշրջան…

🎭 «Երևան» նվագախումբը Բեյրութից Հայաստան կվերադառնա նախատեսվածից շուտ
✈️ Տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել դադարեցնել «Երևան» երիտասարդական նվագախմբի հյուրախաղերը Լիբանանում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այժմ ինտենսիվ աշխատանքներ են տարվում Լիբանանում ՀՀ դեսպանի և տեղական ավիափոխադրողի հետ՝ երեխաների անվտանգ վերադարձը ժամկետից շուտ կազմակերպելու համար։
🎼 Նվագախումբը Բեյրութում մասնակցում էր «Ալ-Բուստան» միջազգային երաժշտական փառատոնին և հասցրել է տպավորիչ ելույթներ ունենալ միջազգային աստղերի հետ։ Քաղաքապետը հայտնել է, որ կապ է հաստատել գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ. նվագախմբի անդամներն իրենց լավ են զգում, անհանգստության պատճառ չկա

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով