Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձե…

Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման գործընթացին: Factor TV-ի հետ հարցազրույցում Պետրոսյանը մանրամասներ է ներկայացրել ընկերության պետականացման գործընթացից:

«Բանակցությունները որպես այդպիսին, կարծես թե ոչ կայացան, ոչ էլ առհասարակ տեղի ունեցան, բայց օրենքով սահմանված ընթացակարգերին համաձայն, լիցենզիայից զրկելուց, լիցենզիան կասեցնելուց երեք ամիս օրացուցային ժամկետ էր սահմանված»,- ասել է նա՝ անդրադառնալով «Տաշիր Կապիտալ»-ի հետ քննարկումների մասին հարցին։

Փետրվարի 21-ը վերջնաժամկետ էր, երբ կառավարությունը պետք է առաջարկ աներ, բանակցեր, և գործարքի արդյունքում ընկերության 100% բաժնետոմսերն անցնեին պետությանը․ «Ես գիտեմ, որ օրենքով սահմանված կարգով, ժամկետների պահպանմամբ, կառավարությունը, ՏԿԵ նախարարությունը, մասնավորապես, ի դեմս կառավարության, պաշտոնական այդ առաջարկն արել է սեփականատերերին, բայց գործարք տեղի չի ունեցել։ Ինչը նշանակում է, որ փետրվարի 21-ից հետո արդեն Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը, որպես հանրային գերակա շահ, պետք է ճանաչի տվյալ մեր ընկերության 100% բաժնետոմսերը և, փոխհատուցման վճարումից հետո պետականացվի 100%-ով։ Գործընթացը թևակոխել է այդ փուլ»։
ՀԷՑ-ի արժեքի և կառավարության առաջարկած գնի վերաբերյալ Պետրոսյանը հրաժարվել է թիվ հնչեցնել՝ ընդգծելով՝ քանի որ դա որոշակի լեգալ գործընթացների, նաև գնագոյացման կառուցվածքի, իրավակարգավորումների, այդ թվում նաև սահմանադրական նորմերի, օրենսդրական նորմերի խիստ պահպանմամբ իրավական գործընթաց է, ու այս պահին կոնֆիդենցիալ է համարվում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով