Կատարի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրանական երկու հրթիռ հարվա…

Կատարի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրանական երկու հրթիռ հարվածել է երկրի էներգետիկ օբյեկտներին։ Ինչեպս հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

«Մեկը թիրախավորել է Մեսայիդ էլեկտրակայանին պատկանող ջրամբարը, իսկ մյուսը՝ Ռաս Լաֆանի արդյունաբերական քաղաքի՝ QatarEnergy-ի հետ կապված էներգետիկ օբյեկտներից մեկը», — ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունից հայտնել են, որ հարձակման հետևանքով առաջացած բոլոր վնասներն ու կորուստները կգնահատվեն համապատասխան մարմինների կողմից, պաշտոնական հայտարարությունները կտրամադրվեն ավելի ուշ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով