«Ես քիչ առաջ խոսեցի նախագահ Թրամփի հետ։ Նա ասաց, որ շուտով կիմանանք, թե ինչպիսին կլինի պատասխանը Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման և սպանված ամերիկացի զինծառայողների համար», — գրել է լրագրողը։
Նրա խոսքով՝ Թրամփը նաև ասել է, որ իր կարծիքով՝ տարածաշրջանում ցամաքային ուժեր տեղակայելու անհրաժեշտություն չի լինի։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատունը թիրախավորվել է 2 անօդաչու թռչող սարքի միջոցով։ Հարձակման հետևանքով դեսպանատան տարածքում հրդեհ է բռնկվել, պատճառվել է թեթև նյութական վնաս։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը X-ում գրառման մեջ հայտնել է, որ Իրանի դեմ գործողությունների ժամանակ ամերիկացի զինվորականների շրջանում զոհերի թիվը հասել է 6-ի։ Ավելի վաղ հայտարարվել էր 4 զոհի մասին։ Նշվում է, որ ավելի վաղ անհետ կորած երկու զինծառայողի մարմինները հայտնաբերվել են Իրանի առաջին պատասխան հարվածների ընթացքում թիրախավորված օբյեկտից։
Թողնել պատասխան