Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հերթական …

Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 26 հարց:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
ԱԺ-ի քննարկմանը կներկայացվի «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ ու մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:
Այս նիստերի ընթացքում ԱԺ-ն կքննարկի նաև Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումն ու կընտրի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: https://youtu.be/jVEKQ7tFw-w

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ. ՈՒՂԻՂ

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ. ՈՒՂԻՂ
#news #armenia #parliament
ARMENPRESS NEWS AGENCY
Հետևեք մեզ
Facebook — https://www.facebook.com/armenpress
Telegram — https://t.me/armenpress
Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով