ԱՄՆ-ն փակել է Բահրեյնում իր դեսպանությունըԱՄՆ իշխանությունները անորոշ ժամանակով …

🇺🇸🇧🇭ԱՄՆ-ն փակել է Բահրեյնում իր դեսպանությունը
ԱՄՆ իշխանությունները անորոշ ժամանակով փակել են Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում դեսպանությունը։ 
«Տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով Բահրեյնում ԱՄՆ դեսպանությունը փակվել է: Մենք առանձին կտեղեկացնենք, թե երբ դեսպանությունը կվերսկսի իր բնականոն աշխատանքը»,- ասված է դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ։
📌 Իր հերթին Բեյրութում ԱՄՆ դեսպանատունն էլ Լիբանանում գտնվող ամերիկյան քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը: «Լիբանանի անվտանգային իրավիճակը անկայուն է և անկանխատեսելի։ Ավիահարվածներ են հասցվել երկրի ողջ տարածքում, հատկապես՝ հարավում»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով