Օմանի արևելքում գտնվող Դուքմի առևտրային նավահանգստում մի քանի անօդաչու թռչող սար…

Օմանի արևելքում գտնվող Դուքմի առևտրային նավահանգստում մի քանի անօդաչու թռչող սարքի կողմից գրոհի են ենթարկվել վառելիքի պահեստարանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Օմանի լրատվական գործակալությունը:
Սուլթանության անվտանգության ծառայության աղբյուրի տվյալներով՝ պահեստարաններից մեկը խոցվել է ԱԹՍ-ի կողմից: Հարձակումից վնասը հաջողվել է տեղայնացնել, զոհեր և տուժածներ չկան:
Դուքմի նավահանգիստը կարևոր մատակարարման ուղի է ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակրի համար, որը գործում է Արաբական ծովում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով