Մերձավոր Արևելքում պատերազմը կարելի է դադարեցնել, եթե «ագրեսորին» կանգնեցնեն. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է գործողություններ ձեռնարկի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ճեպազրույցի ժամանակ։
«Պատերազմը դադարեցնելու ճանապարհն այն է, որ նրանք պետք է ագրեսորին կանգնեցնեն։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավորություն ունի. եթե ցանկանա, ապա կարող է դա անել», — Բաղայիի խոսքը մեջբերել է Fars գործակալությունը։
Պաշտոնյան հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պետք է համապատասխան որոշում ընդունի՝ «նախքան այլ վայրեր պատերազմի տարածվելը», և ստիպի կողմերին, «որոնք իրականացրել են ագրեսիան», դադարեցնել այն։
Թողնել պատասխան