Ավիահարվածի հետևանքով վնասվել են այն շենքերը, որոնց միջոցով մուտք է ապահովվում Ի…

Ավիահարվածի հետևանքով վնասվել են այն շենքերը, որոնց միջոցով մուտք է ապահովվում Իրանի Նաթանզի միջուկային նյութերի հարստացման ստորգետնյա ձեռնարկություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ):

«Վերջին հասանելի արբանյակային լուսանկարների հիման վրա ԱԷՄԳ-ն կարող է հաստատել, որ վերջերս վնասվել են Իրանի Նաթանզի վառելիքի հարստացման ստորգետնյա գործարանի մուտքի կառույցները», — ասվում է X-ում ԱԷՄԳ հաղորդագրության մեջ։

Գործակալությունը հավելում է, որ 2025 թվականի հունիսի հակամարտության ընթացքում ԱՄՆ-ի հարվածներից տուժած գործարանը նոր հարվածներից լրացուցիչ վնասներ չի ստացել, ռադիոլոգիական հետևանքներ չեն սպասվում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով