Իրաքում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գրաս…

Իրաքում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գրասենյակները վերջին երկու օրվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի կողմից հարվածների են ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով հետախուզությունում իր աղբյուրին։
Իրաքի օբյեկտը ենթարկվել է երկու ԱԹՍ-ի հարվածի։ Այդ պահին օբյեկտում ամերիկացիներ չեն եղել։
Աղբյուրները հայտնել են, որ Սաուդյան Արաբիայում գտնվող ԿՀՎ-ի գրասենյակում ևս զոհեր և տուժածներ չեն գրանցվել։
Դեպքի առնչությամբ ԿՀՎ-ն և Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը մեկնաբանություններ չեն տվել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով