«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես մեր գործընկերներին մանրամասն տեղյակ պահեցի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի՝ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։ Մասնավորապես՝ ինչ է տեղի ունենում ԹՐԻՓՓ ներդրումային նախագծի շուրջ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Նաև որոշակի տեղեկություններ փոխանցեցի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ։ Կարծում եմ, որ մենք փոխադարձ հետաքրքրություն ունենք Հայաստան-Եվրամիություն և մեր տարածաշրջանի ու Եվրամիության հարաբերությունների վերաբերյալ։ Եվ էլի ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների համատեքստում Վրաստանը շատ կարևոր գործընկեր է, և այս թեմայով էլ մենք որոշակի քննարկումներ ունեցանք։ Ես հույս ունեմ, որ մենք այստեղ էլ կկարողանանք համագործակցել, այստեղ էլ կկարողանանք որոշակի արդյունքներ արձանագրել»,- ասել է Փաշինյանը։
Թողնել պատասխան