Միացյալ Նահանգները մարտի 4-ին Minuteman III միջմայրցամաքային չզինված բալիստիկ հր…

Միացյալ Նահանգները մարտի 4-ին Minuteman III միջմայրցամաքային չզինված բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է անցկացրել Խաղաղ օվկիանոսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածի հրամանատարությունը։

«Փորձարկումը պլանավորված էր տարիներ առաջ և կապված չէ աշխարհում որևէ իրադարձության հետ», — նշված է հաղորդագրության մեջ։

Արձակումը Կալիֆոռնիայի «Վանդենբերգ» ամերիկյան տիեզերական ուժերի բազայից իրականացվել է դեպի Քվաջալեյն ատոլի (Մարշալյան կղզիներ) մերձակայքում տեղակայված խաղաղօվկիանոսյան հրթիռային զինափորձարանի շրջան։ Թռիչքի հեռավորությունը կազմել է մոտավորապես 6800 կիլոմետր։
Ըստ հաղորդագրության՝ փորձնական արձակումների ծրագրի նպատակն է գնահատել զենքի համակարգի արդյունավետությունը, պատրաստվածությունն ու ճշգրտությունը։
Գործողության 12 000 կիլոմետր հեռահարությամբ Minuteman III-ը հորանային բազավորման միակ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է ԱՄՆ-ի ռազմավարական միջուկային ուժերի կազմում։
Ներկայում Միացյալ Նահանգներն ունի 400 նման հրթիռ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով