Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի ու նոր տեսք կստանա․ Տիգրան Ավինյան
Ինչպես հիշում եք, դատարանի որոշմամբ դեռ նախորդ տարի Երևանի Կոմիտասի անվան պուրակը վերադարձվեց քաղաքին։
Շուտով պուրակը կբարեկարգվի և կստանա նոր ու ժամանակակից տեսք։ Նախագիծն իրականացվում է Ակբա բանկի հետ համագործակցությամբ։
Կարևոր եմ համարում նաև նման նախաձեռնություններում մասնավոր հատվածի սոցիալական պատասխանատվությունը։ Քաղաքի զարգացմանն ուղղված նման նախագծերը շատ ողջունելի են և կարևոր դեր ունեն հանրային միջավայրի բարելավման գործում։
Վստահ եմ, որ բարեկարգումից հետո Կոմիտասի անվան պուրակը կդառնա բոլորիդ սիրելի վայրը
,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետը:
Թողնել պատասխան