Այսօր Արման Թաթոյանը արբանյակային լուսանկարներով ցույց էր տվել, որ 2025 թվականի …

Այսօր Արման Թաթոյանը արբանյակային լուսանկարներով ցույց էր տվել, որ 2025 թվականի ամռան ամիսներին, մասնավորապես հուլիս-օգոստոս ամիսներին, Վարդենիսի և Ջերմուկի տարածքում տեղի է ունեցել ադրբեջանական դիրքերի առաջխաղացում, փաստացի նոր ներխուժում և խորացում ՀՀ սուվերեն տարածքում։
Ես դիտեցի ասուլիսն ամբողջությամբ, քանի որ թեման շատ զգայուն է։
Թաթոյանը բերում է փաստեր, չի ասում՝ մարդկանց եմ հարցրել, ինֆորմացիա ունեմ թաքուն, արբանյակային լուսանկարներով հատ-հատ ցույց է տալիս, նաև խոսում ռիսկերի մասին։ Մինչ դա ադրբեջանական դիրքերի, դրանց ամրացումների մասին «Հետք» լրատվականն է պարբերաբար արբանյակային լուսանկարներ ներկայացրել։
Թաթոյանի բերած տվյալները խոսում են մի քանի ամիս առաջ տեղի ունեցած զարգացումների մասին։ Դրա մասին ՀՀ ՊՆ-ն երբեք որևէ լուսաբանում չի տվել։
Իհարկե, «Քանդենք պետությունը» կուսակցության անդամներն այս առումով ասելիք չունեն, դրա համար շուտ-շուտ նախկինների անունն են տալիս՝ հայտնի գործելաոճին հավատարիմ․ ամեն անհասկանալի իրավիճակում պետք է տալ նախկինների անունը։ Ես չեմ էլ զարմանա, որ նրանք որևէ բանից տեղյակ էլ չլինեն։ Այս ինֆորմացիան հավանաբար շատ նեղ շրջանակում է հայտնի եղել ու կոծկվել է։

Կարծում եմ՝ ՀՀ ՊՆ-ն և այլ համապատասխան գերատեսչությունները սրտիկներով կիսվելու փոխարեն ավելի լավ է պարզաբանում տան՝ ինչ է սա, ինչ է սա նշանակում։ Ինչո՞ւ եք մեզ բոլորիս հիմարի տեղ դրած պահում։ Ի վերջո նման բաները ինչ-որ պահից հայտնի են դառնալու։ Ու՞մ եք խաբում՝ ձեզ, թե հանրությանը…

https://www.youtube.com/watch?v=Tg_0P8gf4qI
Ի՞նչ է սա նշանակում, որ իշխանությունները կոծկել են ադրբեջանական ներխուժումը․․․Ու այս ամենը անունը կդնեն «խաղաղություն»։ https://t.me/aravot/57949

#ՀԻՄԱ. ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՎ

Հետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում
https://www.facebook.com/24news.am
https://www.tiktok.com/@24newsarmenia
https://www.instagram.com/24news.am
https://t.me/twentyfournews
© 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով