Հայաստանի հրաձգության հավաքականը 13-րդ մեդալը նվաճեց Երևանում ընթացող Եվրոպայի ա…

Հայաստանի հրաձգության հավաքականը 13-րդ մեդալը նվաճեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականն օղամղիչ ատրճանակ վարժությունում բրոնզե մեդալի համար մրցեց Բուլղարիայի հավաքականի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականի եռյակում ընդգրկված Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանն ու Գևորգ Մելքոնյանը ընդհանուր հաշվարկում գերազանցելով բուլղարներին 17:9 հաշվով` դարձան առաջնության բրոնզե մեդալակիր:
Մինչ այս Հայաստանի հավաքականը Եվրոպայի այս առաջնությունում նվաճել էր 4 ոսկե ու 8 արծաթե մեդալ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով