TRIPP-ը՝ խաղաղությա՞ն բաղադրիչ, թե՞ նոր վտանգի աղբյուր Միացյալ Նահանգների Տնտես…

🇦🇲🇺🇸🇦🇿 TRIPP-ը՝ խաղաղությա՞ն բաղադրիչ, թե՞ նոր վտանգի աղբյուր
Միացյալ Նահանգների Տնտեսական ֆինանսավորման կորպորացիայի ղեկավար Քենեթ Անյելը օրերս Բաքվում հայտարարել է, որ «Թրամփի ուղին» (TRIPP-ը) ապագայում ստորագրվելիք հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կարևոր բաղադրիչն է։
Ավելին՝ ըստ նրա, այս ծրագիրը «ծառայում է երկար ժամանակ տարանջատված ադրբեջանական տարածքների վերամիավորմանը»։
Այս հայտարարությունը մտահոգիչ է մի քանի առումով․
🔹 Խաղաղության պայմանագրի հետ կապակցում.
Եթե արդեն իսկ կա Բաքվի ծանր նախապայմանը՝ Սահմանադրության փոփոխությունը, ապա TRIPP-ի նման բարդ նախագիծը գործընթացին կցելով՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը դառնում է ավելի մշուշոտ։ Սա Բաքվի ձեռքին դառնում է գործիք՝ առաջ մղելու «միջանցք՝ խաղաղության դիմաց» բանաձևը։
🔹 Արտաքին շահերի բախում.
TRIPP-ը ենթադրում է Վաշինգտոնի տնտեսական և քաղաքական ներկայության ամրապնդում, ինչը հակադրվում է Ռուսաստանի և Իրանի շահերին։ Արդյունքում, խաղաղություն երաշխավորելու փոխարեն այն կարող է բերել նոր լարվածության։
🔹 Տեր-Պետրոսյանի մոտեցում.
Լևոն Տեր-Պետրոսյանը, ռիսկերը կանխատեսելով, առաջարկել է աշխարհաքաղաքական հավասարակշռության բանաձև։ Սա մոտեցում է, որը թույլ կտա Հայաստանին խուսափել աշխարհաքաղաքական առճակատման թիրախ դառնալուց և հավասարակշռել Հայաստանի դիրքերը։
🔹 Լեգիտիմության հարց.
Երբ պաշտոնապես հայտարարվում է, որ TRIPP-ը ծառայում է ադրբեջանական տարածքների վերամիավորմանը, արդեն իսկ ծրագրի արդյունավետությունը և խաղաղարար նպատակը դրվում են կասկածի տակ:
Անյելի հայտարարությունը Հայաստանին դնում է մեծ հակադրությունների կենտրոնում։
Նրա մատուցմամբ՝ TRIPP-ը կդառնա ոչ թե խաղաղության կամուրջ, այլ նոր հակադրությունների ճամփաբաժան։
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով