Իրանի դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների ռազմական գործողությունները շարունակվում…

🇮🇷🇮🇱 Իրանի դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների ռազմական գործողությունները շարունակվում են։
🇮🇱 Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իրանը գիշերը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Իսրայելի ուղղությամբ։
🇮🇷 Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «առավոտյան սկսել է Թեհրանում Իրանի ահաբեկչական ռեժիմի ենթակառուցվածքների դեմ լայնածավալ հարվածների ալիք»։
🇱🇧 Լարվածությունը շարունակվում է նաև Լիբանանի հարավում, որտեղ մինչ այժմ զոհվել է առնվազն 72 մարդ, ավելի քան 80 հազար մարդ ստիպված է եղել լքել բնակավայրերը։
🇺🇸 Միևնույն ժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Քուվեյթում ընթացող մարտական գործողությունների ընթացքում երկու զինվոր է զոհվել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով