Բահրեյնի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Թեհրանի կողմից երկրի վրա հարձակո…

Բահրեյնի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Թեհրանի կողմից երկրի վրա հարձակումների մեկնարկից ի վեր ոչնչացվել են 75 հրթիռ և 123 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բահրեյնի Al Ayam օրաթերթը։
Բահրեյնի պաշտպանության ուժերը տեղեկացնում են, որ շարունակում են դիմակայել իրանական հարձակումների հաջորդական ալիքներին՝ կոչ անելով հանրությանը մնալ տանը և դուրս գալ միայն անհրաժեշտ կարիքների համար՝ ցուցաբերելով ծայրահեղ զգուշություն։
«Քաղաքացիական ենթակառուցվածքների և մասնավոր սեփականության դեմ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը միջազգային մարդասիրական իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով